Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անասելի ոգեշնչող, մեռնելու չափ հիասթափեցնող բաներ ենք տեսել․Գայանե Աբրահամյանը վերադարձել է Արցախից (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ երեկ գիշերն է վերադարձել Արցախից, պատագամավորը անկեղծացավ՝ Արցախում անցկացրած 10 օրերի ընթացքում շատ բան է տեսել՝ անասելի ոգեշնչող և մեռնելու չափ հիասթափեցնող․

«Հերոսների անգնահատելի սխրանքներ, նվիրվածություն և դրա կողքին նաև դավաճանների ու դասալիքների հանձնվողական մթնոլորտ։ Այն, ինչ այսօր չափազանց կարևոր է և այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում, կերտվում է հենց Արցախում և խրամատում, հայրենիքի սահմանման և վերասահմանման գործընթացն է և միակ բանձևը՝ ինչո՞ւ պետք է կռվել, ինչո՞ւ պետք է դժվարությամբ և անասելի զոհողությունների գնով տրվող հաղթանակը միասնական և համախմբված կերտել՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր դիրքում, մեր խրամատում»։

Պատգամավորը մեջբերեց Վազգեն Սարգսյանի՝ ժամանակին ասված միտքը․ «Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարերի հետևում քար կա, մշուշի հետևում մշուշ, այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով։ Միջազգային հարթ և գեղեցիկ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ժայռերին, ցաք ու ցրիվ լինում։ Այս երկիրն անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է։ Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտությամբ և Խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորվելու համար։ Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այս երկիրը համընդհանոր սիրո երկիր է, այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից»։

Պատգամավորը հավելեց՝ այսօր էլ ապրելու իրավունքը կերտվում է խրամատում, կերտում են տղաներ, ովքեր անգամ չեն հասցրել սիրահարվել, բայց կռվում են՝ հենց իրենց սիրելու և ապրելու իրավունքը ողջ աշխարհին ապացուցելու համար․ «Այդ հաղթանակը կերտում են նաև մայրեը, նրանց համբերության և հզորության առաջ ծնկի ենք գալիս, մենք այսօր այլընտրանք չունենք, մենք այսօր մեր վերջին հաղթական կռիվն ենք տալիս, և չպետք է լինի հարց՝ ինչո՞ւ, ինչու-ները հետո կքննարկենք, երբ հաղթենք և մեկընդմիշտ կասեցնենք թշնամու ցեղասպան նկրտումները»։

Պատգամավորն ընդգծեց՝ այս կռիվը սերունդներին թողնելու իրավունք չունենք։