Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գիրգորյանը վստահ է խաղում Պորտուգալիայի միջազգայինում

Պորտուգալիայի Ֆիգեյրա դե Ֆոշ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում վստահ է հանդես գալիս Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը:

Արդեն կայացած 5 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 4 միավոր և անգլիացի Ռիս Քամինգի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում մրցաշարի առաջատար Նինո Բացիաշվիլուց: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սևերով կհանդիպի հենց վրացի շախմատիստուհու հետ:

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 4000 եվրո: Հաղթողը կստանա 1200 եվրո պարգևավճար, 8-րդ տեղը՝ 150 եվրո: