A
A
Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր քննարկեց Արցախի անկախության ճանաչման բանաձևը:
Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:
Քննարկմանն առաջարկված բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
ՇՏԱՊ⚡️
Գլենդեյլի քաղաքային խորհուրդը 5 կողմ, 0 դեմ ձայներով ճանաչեց Արցախի անկախությունը և կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին նույնն անել: