Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Charlie Hebdo-ն Էրդողանի ծաղրանկարն է հրապարակել

Փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը չորեքշաբթի օրվա համարի շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը: Այս հայտարարությունը եւ շապիկի լուսանկարը երեքշաբթի տեղադրվել են Twitter-ում:

Ծաղրանկարի հրապարակումը արվել է Անկարայի եւ Փարիզի միջեւ դիվանագիտական հակամարտության բորբոքման օրերին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո Փարիզը ստիպված է եղել հետ կանչել իր դեսպանին: Ֆրանսիան նաեւ ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: