Բացել լրահոսը Փակել լրահոսը
կռիվ
A A
Պաշտոնական

Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ և ցուցաբերել 1-ին բուժօգնություն

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել․
 
Անհավատալի հերոսություն
Սերժանտ-պայմանագրային Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ և ցուցաբերել 1-ին բուժօգնություն:
 
Իդեպ այս հերոսության մասին ֆբ-ի իր էջում գրել է նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը․
 
«Սերժանտ Սաֆարյան, պարտական ենք առհավետ!!!
Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի»,- գրել է նա: