Բացել լրահոսը Փակել լրահոսը
157690332
A A
Քաղաքականություն

Իրանը խստորեն կհակազդի ահաբեկիչներին իր սահմանների մոտ. Իրանի բանակի հրամանատար

Իրանը խստորեն կպատժի ահաբեկիչներին իր սահմանների մոտ: Նման հայտարարություն է արել Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի  և երկրի հյուսիս-արևմուտքում հակաօդային պաշտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում, գրում է Irna գործակալությունը: 

Նա, անդրադառնալով ահաբեկչական խմբավորման անդամների ներկայությանը տարածաշրջանում, նշել է, որ այդ ահաբեկիչների ներկայությունը ատելություն և անապահովություն է բերում տարածաշրջան: 

Նա շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում ու անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց հանգստությունն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի: