Բացել լրահոսը Փակել լրահոսը
5f969d31f21803001222bdb9
A A
Քաղաքականություն

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից:

Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Եվրամիության ղեկավարներին կոչ արել է դադարեցնել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի «հակաիսլամական» օրակարգը։  

«Ինչպես որ Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքներ, ճիշտ նույն կերպ ես դիմում եմ իմ ժողովրդին․ ոչ մի դեպքում նրանց պատիվ չանեք՝ չգնեք ֆրանսիացի արտադրողների ապրանքները»,- ասել է նա: