Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess maria
A A
Սպորտ

Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը զինվորների օգնության համար մրցաշար է կազմակերպել

Հայաստանի կանանց շախմատի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը շախմատի բարեգործական միաժամանակյա մրցաշար է անցկացրել: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի ընթացքում հավաքվել է ուղիղ 200 հազար դրամ, որից 100 հազարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ մյուս 100 հազարը՝ «1000+» հիմնադրամին:

Նշենք, որ վերջերս նմանատիպ առցանց մրցաշար էին անցկացրել նաև մեր փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ու ամերիկահայ շախմատիստ Սեմ Սևյանը, որոնք միասին 2500 դոլար են ստացել և այն փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: