Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Միլան» - «Ռոմա». Մխիթարյանը կձևավորի հարձակման եռյակը

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում այսօր կկայանա 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Մրցաշարի պոտենցիալ առաջատար «Միլանը», որը չորս հաղթանակ է տարել չորս խաղում, սեփական դաշտում կընդունի Հռոմի «Ռոմային»:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պուլու Ֆոնսեկան արդեն կողմնորոշվել է թիմի հարձակման գծի հարցում: Այս անգամ գրոհային եռյակը կկազմեն Պետրոն, Հենրիխ Մխիթարյանը և Էդին Ջեկոն:

Միակ խնդիրը կապված կազմի հետ պաշտպանությունն է, քանի որ առանցքային պաշտպան Ջանլուկա Մանչինին նոր է բուժվել կորոնավիրուսից և դեռ ձեռք չի բերել լավ մարզավիճակ:

Նշենք, որ «Միլան» - «Ռոմա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: