Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+giro italia
A A
Սպորտ

Giro d’Italia հանրահայտ հեծանվավազքում հաղթեց բրիտանացի Տեո Գեյգեն Հարտը (տեսանյութ)

Միլանում ավարտվեց Giro d’Italia-2020 բազմօրյա հեծանվավազքը:

Վերջին, անհատական մրցավազքից առաջ, ընդհանուր աղյուսակը գլխավորում էին բրիտանացի Տեո Գեյգեն Հարտը և ավստրալացի Ջայ Հինդլին: Նրանց պայքարն ավարտվեց առաջինի հաղթանակով, որը 39 վայրկյան շուտ հասավ եզրագծին:

Այդպիսով, Տեո Գեյգեն Հարտը, որը Ineos թիմի երկրորդ համարն էր, բոլորի համար անսպասելի դարձավ Giro d’Italia-ի հաղթող: Նա Քրիս Ֆրումից հետո բրիտանացի երկրորդ հեծանվորդն է, ով նման հաջողության է հասնում Իտալիայի հանրահայտ հեծանվավազքում: