Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակրոն
A A
Քաղաքականություն

Մենք երբեք չենք նահանջելու. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսքուքյան իր էջի միջոցով արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին։

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:

 Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: