Բացել լրահոսը Փակել լրահոսը
Siria-cuyc-2
A A
Քաղաքականություն

«Մեր համբերությունն անպարագիծ չէ, Արցախը մերն է». Հալեպահայերը հուժկու ցույց են անում. Առավոտ

Հոկտեմբերի 25-ին Սիրիայի ժամանակով երեկոյան 6:30-ին Հալեպի Ազիզիե հրապարակում հուժկու ցույց է մեկնարկել՝ ի զորակցություն Արցախի եւ Հայոց բանակի:

Մեր սիրիահայ հայրենակիցները նշում են, որ Սիրիայի հայերը, մասնավորապես հալեպահայերն իրենց մարմինների վրա են զգացել վարձկան ահաբեկիչների հրեշագործությունները, որոնք այսօր էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի դեմ, ու նրանց գոյությունը սպառնալիք է ոչ միայն հայության, այլեւ ողջ աշխարհի համար:

«Օսմանյան կայսրության ժառանգորդը համարվող Թուրքիան շարունակում է ոտնձգությունը եւ արյունալի գործողությունները Հայաստանի, Արցախի ու Սիրիայի դեմ, իսկ միջազգային կազմակերպությունները խցաններով փակել են իրենց բերանները, անտարբերության շղարշներով՝ ակնակապիճները… Թուրքիան օրը ցերեկով, լույս աչքով շարունակում է իր ոճիրները գործել: Մենք պետք է հաղթենք, որովհետեւ այլ ելք չունենք, հակառակ դեպքում ի՞նչ երեսով պետք է նայենք մեր նորահաս սերունդների աչքերին…Եվրոպան, Ամերիկան եւ արաբական աշխարհը պետք է վերջապես հասկանան, որ մեր համբերությունն անպարագիծ չէ»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը՝ հավելելով՝ հաղթանակը մերն է, ու կոչ արեց՝ չկասկածել:


Նյութն ամբողջությամբ՝ այստեղ