Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Օբրայան
A A
Քաղաքականություն

Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ․ ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայեն (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ասելով.

՛՛Նախագահի հանձնարարությամբ, մենք այս հանգստյան օրերին, ի հավելում, այն ամենի, ինչ անում ենք ընտրությունների անվտանգության հետ կապված, փորձել ենք որպես միջնորդ խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք այժմ ջանքեր ենք գործադրում որպեսզի նրանք (Ադրբեջանը) ընդունեն դա՛՛: