A
A
«Արարատ-Արմենիան» Չարենցավանում հաղթեց «Վանին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղում մրցաշարի նորեկ «Վանը» Չարենցավանում հյուրընկալեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Մաիլսոն Լիման:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 8 միավոր և հավասարվեց 4-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: «Վանը» չնայած երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում, սակայն վաստակած 9 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում:
Տուրի մյուս երեք խաղերը կկայանան վաղը՝ հոկտեմբերի 26-ին: