Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Այսօրվա մարտական գործողություններն ամփոփում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը (տեսանյութ)

Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։
 
Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։
 
Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։
 
Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։
 
Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։
 
Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։
 
Ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։
 
Արծրուն Հովհաննիսյան