Բացել լրահոսը Փակել լրահոսը
impeachment621_012820
A A
Պաշտոնական

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը. Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված.

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, եկեղեցիները,իրականացնում ռազմական հանցագործություններ:  Ավելի քան 800 զինծառայող  է զոհվել ՝  Ադրբեջանի գրոհները հետ մղելիս, ինչպես նաեւ մահացել են են տասնյակ խաղաղ բնակիչներ ։

Մոտավոր գնահատականներով` Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է   , քնում է մեքենաներում կամ  բաց դաշտերում,եւ սա ձմռան շեմին։
 
 Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Անկախ Հանրապետությունը:
 
 Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:  Եթե ​​Ադրբեջանը և Թուրքիան վճռել են պատերազմ վարել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնե , որ իրենք իրենց նպատակներին չեն հասնի:  Պետք է Ալիևին և Էրդողանին հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա:  Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չպետք է նստի։
 
 Ես կանգնած եմ Հայաստանի կողքին:  Ես կանգնած եմ Արցախի կողքին»: