Բացել լրահոսը Փակել լրահոսը
122699698_3801094389925008_1432613598243035613_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը. լուսանկարներ (տեսանյութ)

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
 
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան: