Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:
Գերմանիայի և Ֆրանսիայի հայ համայնքների կողմից ուղարկված մարդասիրական այս քայլը սփյուռքի կողմից հերթական օգնությունն է հայրենիքի համար դժվար այս պահին:
Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Ավելի վաղ Հիմնադրամի գործընկեր Armenia Fund Inc-ի ջանքերով հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ–ից Հայաստան բերելով ավեի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան են ժամանել նաև ամերիակահայ բժիշկներ այս դժվարին օրերին զորավիգ լինելու իրենց գործընկերներին։
Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են մասնակցել նաև համազգային դրամահավաքին, որի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 140մլն ԱՄՆ դոլար։