Բացել լրահոսը Փակել լրահոսը
peskov
A A
Քաղաքականություն

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորության հարցը

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բերվի խաղաղ հարթություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պուտինը երեկ ասել է, որ ինքը մշտական կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Պատասխանելով այդ հարցին, ես միայն կարող եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարը անում է ամեն ինչ, որ պատերազմը դադարեցվի և հակամարտության կարգավորման գործընթացը մտնի խաղաղ փուլ»,-ասել է Պեսկովը հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է հրավեր ուղարկել և կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը: