Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Չորաթան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11։56-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չորաթան գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 13:31-ին: Տան ննջասենյակում (մոտ 20 քմ) այրվել են կահույք, տեխնիկա և փաստաթղթեր, իսկ շքամուտքում` 1 բազմոց: