Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Human Rights Watch. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ է կիրառել (տեսանյութ)

Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ:  Այս մասին հայտնում է Human Rights Watch- ը՝ ամփոփելով Արցախում հետաքննության արդյունքները:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch- ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման չորս դեպք:

«Կասետային զինատեսակների կիրառումը, հատկապես խիտ բնակեցված շրջաններում, վկայում է խաղաղ բնակչության անվտանգության նկատմամբ կոպտագույն անտարբերության մասին։ Կասետային զինատեսակները չպետք է կիրառվեն ոչ ոքի կողմից և ոչ մի պարագայում, առավել ևս՝ քաղաքներում»,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի ղեկավար Ստեֆան Գոսը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հետաքննել է, թե արդյոք կողմերը պահպանո՞ւմ են միջազգային մարդասիրական իրավունքը, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել ռազմական և քաղաքացիական թիրախները։ Այս օբյեկտները չտարբերակող հարվածները՝ որպես այդպիսին, արգելված են։ Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով հնարավորություն տալ նաև մյուս կողմում հետաքննություն իրականացնել, սակայն մինչ այժմ նման թույլտվություն չի ստացվել»,- ասված է զեկույցում։

Human Rights Watch-ն ուսումնասիրել է պայթած հրթիռների մնացորդները, ինչպես նաև Ստեփանակերտի տարբեր վայրերում ընկած ու չպայթած են հրթիռները։ Human Rights Watch-ի ձեռքում են հայտնվել նաև Հադրութ քաղաքում ընկած հրթիռների լուսանկարները, որոնք կազմակերպությունն ուսումնասիրել է։ Կազմակերպությունը նշում է, որ թեպետ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է կասետային սպառազինություններ կիրառելու մեջ, սակայն Human Rights Watch-ը այդ պնդումների իսկությունն ապացուցող անկախ հետազոտության տվյալներ չունի։