Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հումանիտար աղետ (տեսանյութ)

Արցախցի երեխաների  կրթության իրավունքի ոտնահարվում է միջազգային կազմակերպության լռությամբ։

 «Մենք հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի,որ կրթությունը և երեխաները տուժում են,որպես առաջնային օղակներ,- ասում է  կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը,- Մենք նորից տեսնում ենք, որ ագրեսորական դրսևորումները կամ պետությունների շահերը շատ ավելի գերակա են դառնում,քան հումանիտար օրակարգերը կամ երեխաներին վերաբերող խնդիրները»։

« Մեդիա-կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը  փորձագետները նշում են՝  Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի որակը և կազմակերպվածությունը թույլ է տալիս դասապրոցեսին ընդգրկել նաև Արցախից եկած երեխաների, բայց․

«Ես կարծում եմ,որ մենք վստահաբար չենք կարող ասել,որ բոլոր երեխաները ներգրավվել են կրթութական ծրագրերում Հայաստանի դպրոցներում:Եկած երեխաների կրթության գործնթացը հեշտ չէ,այսինքն անհրաջեշտ է ընտանիքին գրանցել և կրթության հնարավորություն կարող է տալ ծնողը:Սակայն մենք հստակորեն չենք կարող ասել ՝քանի երեխա է դեռ Արցախում մնացել»,-ասում է  փորձագետ Լուսինե Խառատյանը։


Մանրամասները՝  տեսանյութում