Բացել լրահոսը Փակել լրահոսը
архив
A A
Պաշտոնական

Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. Վահրամ Պողոսյան

Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։

Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։

Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Դժվար է, ծանր է, բայց միևնույն է #հաղթելու_ենք։
 
Անփորձանք գիշեր մեր Հայրենիքի պաշտպաններին»,- հավել է նա։