Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Յանգ Բոյզին». Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հռոմի «Ռոման» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ:

Դաշտի տերերը հանդիպման 14-րդ րոպեին 11մ հարվածով բացեցին հաշիվը: Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Բրունո Պերեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 74-ին Մարաշ Կումբուլան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը:

Նշենք, որ մեր ֆուտբոլիստը հանդիպումը սկսեց պահեստայինների թվում, սակայն 59-րդ րոպեին մտավ փոխարինման, իսկ 15 րոպե հետո կատարեց արդյունավետ փոխանցում