Բացել լրահոսը Փակել լրահոսը
2c026aff-26ff-4a56-9c9f-ce6b6eacf0b8_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ սենատորները ողջունում են «Հայոց ցեղասպանության» շուրջ Կոնգրեսի գրադարանի որոշումը

ԱՄՆ Սենատոր Բոբ Մենենդեսը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն այսօր տարածել են այս հայտարարությունը՝ ողջունելով Կոնգրեսի գրադարանի այն որոշումը, որով Հայոց ցեղասպանությունը իր կատալոգային գրառումներում դասակարգվելու է ոչ թե «հայկական ջարդեր», այլ «Հայոց ցեղասպանություն» տերմինով:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսի գրադարանի որոշումը, որն արտացոլում է ինչպես գիտնականների, այնպես էլ` Կոնգրեսի կոնսենսուսը: Այս սահմանումը հերթական հաղթանակն է նրանց համար, ովքեր գնահատում են ճշմարտությունը և հավատում են «Այլևս երբեք» բառերի կարևորությանը:

Այն բանից հետո, երբ Սենատը միաձայն հաստատեց Հայոց ցեղասպանության փաստերը ճանաչող սենատոր Մենենդեսի բանաձևը, և Պալատը համանման բանաձեւ ընդունեց երկկուսակցական մեծամասնությամբ, Թրամփի վարչակազմը դարձավ Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչումը միակ մերժողը: Մենք կոչ ենք անում նախագահ Թրամփին դադարեցնել իր հարգանքը նախագահ Էրդողանի նկատմամբ և միանալ Կոնգրեսին` հայտարարելով, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է»,-գրված է հայտարարության մեջ: