Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ալաշկերտի» և «Նոայի» ֆուտբոլիստները հիվանդացել են կորոնավիրուսով. խաղերը հետաձգվել են

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկու հանդիպումներ հետաձգվել են: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով «Ալաշկերտ» թիմում 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի 22-ին նշանակված «Արարատ» - «Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: 

Հաշվի առնելով «Նոա» թիմում 9 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, հետաձգվել է նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Նոա» - «Փյունիկ» հանդիպումը», - նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր կկայանա 3-րդ տուրից հետաձգված «Գանձասար-Կապան» - «Լոռի ՖԱ» խաղը: