Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քիմ Քարդաշյան
A A
Պաշտոնական

Տարեդարձիս լավագույն նվերը. Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարության մասին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը՝ «Հայկական կոտորածներ» խորագրի փոխարեն:

«Ծննդյանս օրվա լավագույն նվերը։ Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական հայ ազգ ենք»,- գրել է նա: