Բացել լրահոսը Փակել լրահոսը
122468907_10157737528656408_6489820225978645467_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Արցախ մեկնող վեց քահանաներին

Հոկտեմբերի 22-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից Արցախ մեկնող վեց քահանաներին։

Նորին Սրբությունը պատգամեց արիության ոգով օրինակ ծառայել և զորավիգ լինել առաջնագծում հայրենի սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին։