Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Պաշտոնական

Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առանձին հանդիպումներ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ու դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծմանն առնչվող հրատապ հարցեր: