A
A
ԱՄՆ-ը հրաժարվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցությունից
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում անցկացվելիք ըմբշամարտի 2020թ աշխարհի առաջնությանը:
Նման որոշում կայացվել է հոկտեմբերի 20-ին ԱՄՆ ըմբշամարտի ֆեդերացիայում կայացած խորհրդակցությունից և մարզիկների ու մարզիչների հետ կազմակերպած հեռավար ճեպազրույցներից հետո: Բոլոր մասնակիցները կողմ են քվեարկել այդ որոշմանը: ԱՄՆ-ում գտնում են, որ չեն կարող երաշխավորել իրենց ըմբիշների, մարզիչների և հավաքականի անձնակազմի անվտանգությունը կորոնավիրուսի համաճարակից:
«Մեր մարզիկների, մարզիչների և անձնակազմի առողջությունը միշտ եղել և մնում է մեր առաջնահերթությունը», - նշված է ԱՄՆ ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: