Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերմանիայի դեսպանն ընդունեց դեսպանատան մոտ ակցիա անող քաղաքացիներից մեկին (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն Արցախում։

Խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը հանդիպեց Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ դեսպանը հայտնել է, որ տեղյակ են կատարվածի մասին, մտահոգված են, կկատարեն նաեւ գործնական քայլեր։

Դեսպանի արձագանքը քաղաքացիներին չբավարարեց։ «Ամոթ» վանկարկումներով նրանք եզրափակեցին ակցիան ՀՀ-ում  Գերմանիայի դեսպանատան մոտ և այժմ քայլերթով շարժվում են դեպի Իտալիայի դեսպանատուն։

Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն նրանց պահանջների՝ մեքենայի ձայնային ազդանշաններ էին հնչեցնում։