Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախագահական
A A
Պաշտոնական

Հանրապետության նախագահի աշխատակազմը կաջակցի Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքներին

Հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված  և  «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած  արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:

Գումարը փոխանցվելու է «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որը հոգում է  հյուրընկալած արցախցի ընտանիքների կեցության ծախսերը: