A
A
Իսպանացի ֆուտբոլիստները գովազդում նկարահանվելիս վնասվածք են ստացել
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի երկու խաղացողներ՝ պաշտպաններ Ալեքս Մունյոսն ու Կարլոս Պոմարեսը, վնասվածք են ստացել գովազդային հոլովակում նկարահանվելիս: Այդ մասին հայտնում է AS օրաթերթը:
Ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրան Ֆերնանդեսը, նկարահանման ընթացքում նրանք չափից դուրս շատ են վարժություններ կատարել, որի պատճառով ոտքի մկանների վնասվածք են ստացել: Նրանք արդեն բաց են թողել թիմի խաղերից մեկը: Վերականգման համար կպահանջվի 2-3 շաբաթ: