Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն»՝ VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի նոր առաջատար

Երևանի «Ուրարտուն» VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում սեփական դաշտում վստահ հաղթեց առաջնության նորեկ Չարենցավանի «Վանին»: Տանտերերի կազմում երկու գոլերն էլ խփեց թիմի նորեկ Ջոել Դեսիրեն՝ 23-րդ և 90+4 րոպեին:
 
«Ուրարտուն» անցկացրած 5 խաղում վաստակելով 10 միավոր, սկսեց միանձյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանք հաջորդում են «Արարատն» ու «Վանը», որոնք ունեն 9-ական միավոր, սակայն արարատցիները մեկ խաղ քիչ են անցկացրել:
 
Հոկտեմբերին 22-ին տեղի կունենան հետաձգված երկու հանդիպում: