Բացել լրահոսը Փակել լրահոսը
122112672_2481176258850267_2178337435323747043_o
A A
Հասարակություն

ԱԹՍ հարվածից տուժած 14-ամյա երեխան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

 

Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա  դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է Դերձյանը: