Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե այս ստարտը լիներ ապրիլյան պատերազմին, մենք 3 օր չէինք դիմանա. Դավիթ Մաթևոսյան (տեսանյութ)

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթեւոսյանը գտնում է, որ արցախյան այս պատերազմին պետք է քաղաքական միջամտությամբ վերջ դրվի։ Հակառակ պարագայում երկու կողմերն էլ կմաշվեն։

Դ.Մաթեվոսյանը նաև ասում է, որ Ռուսաստանին պետք է տալ այս հարցը լուծելու հատուկ մանդատ եվ նա հույս ունի, որ ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում ՌԴ-ն կստանա այդ մանդատը։

Պատերազմի մասնակիցը ցավ է ապրում, որ իր սերունդը չկարողացավ արցախյան հակամարտությունը լուծել եվ այն թողեց իրենց երեխաներին։

«Ցավոք մենք երկու անգամ սերունդ ենք կորցնում»։