Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը կատարեց 2 գոլային փոխանցում (տեսանյութ) (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում մրցեց «Բենեւենտոյի» հետ եւ առավելության հասավ 5։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մասնակցելով ամբողջ հանդիպմանը, կատարել է 2 գոլային փոխանցում (35-րդ և 75-րդ րոպեներին)՝ 2 դեպքում էլ օգնելով հաջողության հասնել  Ջեկոյին:

Հայ կիսապաշտպանը մասնակցել է Ա սերիայի ընթացիկ առաջնության բոլոր 4 հանդիպումներին (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

«Ռոման» 6-7-րդ հորիզոնականներն է բաժանում «Ինտերի» հետ: