Բացել լրահոսը Փակել լրահոսը
12074926_946309845435112_2541705747827772150_n
A A
Քաղաքականություն

Արման Նավասարդյանը՝ Էրդողանի հոգեկան վիճակի մասին

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ, նվաճողական, նեոoսմանական քաղաքականությունը գտնվում է քաղաքագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։  Ֆբ-ի իր էջում Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գրառում է արել։

«Սակայն, զարմանալի կերպով, դեռ չի ուսումնասիրվում, կամ գրեթե չի ուսումնասիրվում, նրա հոգեբանական, հոգեկան և կենսաբանական հատկանիշները, որոնք վճռական դեր են խաղում վերջինիս խելահեղ պլանների մեջ, համաձայն որոնց ներկա Թուրքիան կոչված է իր մեջ ներառելու 61 պետություն, բնականաբար, Արցախը և Հայաստանը ևս։
 
Հուսով եմ, որ գիտնականների այս բացթողումը կշտկվի, քանզի մարդկությունը գործ ունի կատարյալ մոլագարի հետ, որին Իսրայելի հետախուզության նախկին շեֆ Յակով Կեդմինը համարում է «Կապը կտրած կատաղած շուն»։ Իսկ իմ կարծիքով սա այն դեպքն է, երբ մեր ժողովուրդն ասում է «Մեզը խփել է գլուխը» (մեզի փոխարեն իհարկե օգտագործվում է ավելի գունեղ և ազդում եզր)։ Իսկ դա հենց այնպես չի ասված և իր տակ ունի բժշկական բացատրություն։
 
Հայտնի է, որ երբ օրգանիզմում հայտնվում է մեզի ավելցուկ՝ «պոլիուրիա», ապա այն մղվում է դեպի մարդու ուղեղը և նա դառնում է անմեղսունակ, կամ նույն ժողովրդական լեզվով՝ «խելառ»։ Սա ամենայն հավանականությամբ նորընծա սուլթանի դեպքն է։ Իսկ նրա շեզոֆրինիայի այլ դրսևորումների հետ մենք դեռ կծանոթանանք, եթե իհարկե նրա առաջը չառնեն։ Հենց հիմա և այստեղ»։