Բացել լրահոսը Փակել լրահոսը
24938880
A A
Պաշտոնական

«Մեր սև հովազը էլ չկա». ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը մահացել է (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը մահացել է։ Ցավալի լուրը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում զոհվել է Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆո Գասպարյանը, իսկ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վնասվածք էր ստացել։
-------

Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամատատարը էլ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում Թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29 ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:

Մեր հերոս բժիշկները թե Ստեփանակերտում, թե Էրեբունի կլինիկայում ամեն ինչ արեցին Ռուստամի, արցախյան բոլոր պաըերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց:

Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները: Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի լամուկը սատկացնելու ենք: Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»:

 

 

Ի դեպ Արմավիրի Ալտ հ/ը Ռուստամ Գասպարյանի հետ փոքրիկ զրույց էր ունեցել ռազմաճակատ մեկնելուց առաջ․ ներկայացնում ենք սեպտեմբերի 28-ի տեսագրությունը։