Բացել լրահոսը Փակել լրահոսը
121973301_114251460456749_2522197118322428671_n (1)
A A
Պաշտոնական

Ալեքսանդր Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»: