Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Շոշ համայնքում երեք մարդ է վիրավորվել, մեկի վիճակը ծանր է (տեսանյութ)

Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ է վիրավորվել: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Նախնական տվյալներով` այսօր Ադրբեջանի հրթիռային հարվածներից Ասկերանի շրջանի Շոշ համայնքում 3 քաղաքացիական անձ վիրավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

«Ադրբեջանը շարունակում է հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր: Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են»,- հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։