Բացել լրահոսը Փակել լրահոսը
1031839
A A
Պաշտոնական

Կապան քաղաքում 50 րոպե տեւողությամբ հայտարարվել էր օդային տագնապ (տեսանյութ)

Սյունիքի մարզի Կապան քաղաքում  23:35-ին հայտարարվել է օդային տագնապ։
Այս մասին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, օդային տագնապը հայտարարված է միայն Սյունիքի մարզի Կապան քաղաքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետեւ 23։25-ին ԱԻՆ-ը տարածեց հաղորդագրություն, որում ասվեց  «Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապի ավարտ»-ի մասին։ 

ՀՀ ԱԻՆ

 
Իսկ հայտարարված տագնապի ժամանակ, Քաջարանի համայնքապետարանը այդ մասին տեղեկություն հաղորդեց։
 
Քաջարանի համայնքապետարանի ֆբ-յան էջում կարդում ենք․
 
Ուշադրություն❗️❗️❗️
Հարգելի համաքաղաքացիներ, Կապանում հայտարարված օդային տագնապը Քաջարանի վրա չի տարածվում։ Խուճապի մի՚ մատնվեք։ Քաջարանում օդային տագնապի շչակի ազդանշանի դեպքում կառաջնորդվեք նախապես սահմանված անվտանգության կանոններով։