Բացել լրահոսը Փակել լրահոսը

Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտին եւ այլ համայնքներին․ խաղաղ բնակիչ է վիրավորվել

A A

Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:  Գրանցվել է մոտ երեք-չորս հարված, օդային տագնապի ազդանշանը միացված է:

22:09 - «Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։

 Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։