Բացել լրահոսը Փակել լրահոսը
121794635_3753217568035391_2103170046805936165_o (1)
A A
Պաշտոնական

«Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն». Արման Եղոյանը հանդիպել է Շոմբի Շարփին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։

Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»: