Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ինչո՞ւ  է լուռ ՄԱԿ-ը, երբ Ադրբեջանը թիրախավորում է  խաղաղ բնակչությանը, խոշտանգում գերիներին։ Մի  խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են անում՝  պահանջելով   ներկայացուցչին դուրս  գալ եւ տալ այդ հարցի պատասխանը։


«Ինչ է անում ՄԱԿ-ը,երբ ադրբեջանական ՄԱԿ-ի ներկայացուցիչը տաս քաղաքացիական զոհի մասին անում է հայտարարություն,իսկ հայաստանյան ներկայացուցիչը լռում է:Ի՞նչ գործառույթ է կատարաում ՄԱԿ-ը»,- ասում է ակցիայի մասնակից Արմինե Մելքոնյանը։

Ակցիային մասնակցում է նաեւ  կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը․

«Ես եկել եմ ասելու,որ հիասթափված եմ:Ես քեզ  չեմ ասում արի իմ սահմանը պահի,բայց դուք պարտավոր եք ձեր ընդունած կոնվենցիայից ելնելով՝ ասել կամ ահազանգել, ներկայացնել՝ով է ագրեսորը: Պետք է բարձրաձայնել ինչ եղավ այնտեղ,դպրոցներ ռմբակոծվեցին,երեխաներ են կրթությունից զրկվում,  այս մասին ո՞վ պիտի ասի»։

Շենքից դուրս եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալը,ով չտվեց քաղաքացիների հարցերի պատասխանները․
«Այդ հայցերի հասցեատերը ես չեմ և չեմ կարող պատասխաններ տալ»։
  Մանրամասները՝ տեսանյութում


>