Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստանի շախմատի ֆեդերացիա
A A
Սպորտ

ՀՇՖ-ն հետաձգել է շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հետաձգում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խմբի մրցաշարերը։ Այդ մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այդ մրցումների օգնությամբ պետք է որոշվեն 2021թ բարձրագույն խմբի վերջին մասնակիցները:

Հավելենք, որ մինչ այդ ՀՇՖ-ն հետաձգել էր նաև առաջին խմբի որակավորման և 10 գրոսմայստերների մասնակցությամբ շրջանային մրցաշարը։

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունների անցկացման վերաբերյալ ֆեդերացիան կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։