Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+estonia - hajastan
A A
Սպորտ

Ուղիղ. Էստոնիա - Հայաստան. Ազգերի լիգայի 4-րդ տուրի հանդիպում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր Տալլինում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրի խաղում կհանդիպի Էստոնիայի ընտրանու հետ:

Երեք տուրից հետո մեր ընտրանին իր խմբում 4 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ մրցակիցը 1 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:

Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականը խաղը կսկսի այսպիսի կազմով. 1. Դավիթ Յուրչենկո, 13. Կամո Հովհաննիսյան, 4. Տարոն Ոսկանյան, 2. Անդրե Կալիսիր, 14. Արման Հովհաննիսյան, 5. Արտակ Գրիգորյան, 6. Վբեյմար Անգուլո, 9. Էդգար Բաբայան, 18. Հենրիխ Մխիթարյան, 11. Տիգրան Բարսեղյան, 20. Ալեքսանդր Կարապետյան:

Էստոնիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: Խաղի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ