A
A
ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը հետաձգվում է
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով Հայաստանում COVID-19 վիրուսի ռեկորդային աճը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այսօրվա հայտարարած հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը