Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դայան Ֆայնստայն
A A
Քաղաքականություն

ԱՄՆ սենատոր Դայան Ֆայնստայնը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնությունների վերաբերյալ

ԱՄՆ սենատոր Դայան Ֆայնստայնը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնությունների վերաբերյալ. «Ես շատ մտահոգված եմ այն փաստով, որ բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճահարույց տարածաշրջանում, շարունակվում են, չնայած երկու երկրներն էլ համաձայնել են հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարին:

Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել հրադադարի ռեժիմը՝ կանխելու տարածաշրջանում աղետալի հետևանքները, հորդորում եմ Թրամփի վարչակազմին երկու կողմերին հետ բերել բանակցային սեղան և վերականգնել հրադադարի ռեժիմը:

Ես նաև դատապարտում եմ հայերի և ադրբեջանցիների նկատմամբ բռնությունն ու սպառնալիքները մեր երկրում, հատկապես Կալիֆոռնիայում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 4000 ընտրողներ են բռնությունների նկատմամբ իրենց մտահոգություններն արտահայտելու նպատակով կապվել են իմ գրասենյակի հետ:

Հուսով եմ, որ Կալիֆոռնիայի, հատկապես հայկական և ադրբեջանական սփյուռքի համայնքների ղեկավարները կհամախմբվեն՝ խթանելու բռնության շուրջ երկխոսությունը և իրենց ձայները ավելացնելու տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համաշխարհային կոչին»:

Ամերիկայի Ձայն