Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հակառակորդը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում նույնիսկ իր դիակների նկատմամբ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, նաև հարավային ուղղությամբ՝ բայց ոչ դեպի Արաքսի հովիտ, այսօր հրավիրված օրվա ափոփիչ ասուլիսում ներկայացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը.
 
«Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել, հիմնականում հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում՝ հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով»:
 
Հովհաննիսյանի խոսքով հայկական զինված ուժերը հակառակորդին հասցրել են մեծ կորուստներ և հետ են շպրտել։ Հավելեց նաև, որ այսօրվա և երեկվա ընթացքում բավականին մեծ են եղել Ադրբեջանի զինված ուժերի կորուստները՝ կենդանի ուժի տեսանկյունից։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը նոր մարտավարություն է որդեգրել՝ հատկապես բարձունքները գրոհելիս։
 
«Մեծ խտությամբ հետևակի կիրառություն, աննկարագրելի, այնպիսին, ինչպիսին շատ հաճախ տեսել ենք միայն ֆիլմերում», - ասաց Հովհաննիսյանը։
 
ՊՆ ներկայացուցիչը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա , որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են հոսպիտալմերից մեկը, հավելեց նաեւ, որ հակառակորդի այս գործելակերպը մեզ համար նորություն չէ։
 
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում հայտնված մեր երկու ռազմագերիներին , Հովհաննիսյանն ասաց' նրանց մասին տեղեկություն չունի, ադրբեջանական կողմը նման տեղեկություն չի տրամադրում, Կարմիր խաչի հետ չի աշխատում։ Նրա խոսքով այս անգամ հակառակորդը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում նույնիսկ իր դիակների նկատմամբ, ինչը խոսում է որոշակի ցուցիչների մասին։